
Ո՞Վ ԵՆՔ ՄԵՆՔ

Մենք ՇՈՓՈ-ն ենք: Մեզ մոտ որակը և յուրահատուկ ոճը միաձուլվում են կայունության հետ:
Հպարտ ենք, որ մեր կտորե պայուսակներն արտադրվում են Հայաստանում: Շոփոները վերաօգտագործելի են, ժամանակակից և նաև հոգ են տանում մեր մոլորակի մասին:

Ի՞ՆՉ ԵՆՔ ՄԵՆՔ ԱՆՈՒՄ

Մենք ուզում ենք ստեղծել մի համայնք, որն արժևորում է «կանաչ» ապագան: Դա է մեր հիմնական տեսլականը, որով առաջնորդվելով մենք արտադրում ենք Շոփո պայուսակները:
Մեր կտորից պայուսակները ոչ միայն ոճային են, այլև չափազանց հարմարավետ, հեշտ ծալվում են և դառնում ձեր շոփինգի լավագույն ուղեկիցը: Մենք արտադրում ենք երկու չափսի Շոփո՝ փոքր և մեծ:
Բայց սպասեք... ավելին, մենք առաջարկում ենք ձեզ միագույն և գրավիչ նախշերով Շոփոներ՝ տալով ձեզ անսպառ հնարավորություններ ընտրելու ձեր ոճին և կարիքներին համապատասխան պայուսակ:

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆՔ ԱՆՈՒՄ

ՇՈՓՈ-ն ստեղծվել է մի աղջկա երազանքով, որը ցանկանում է տեսնել «կանաչ» ապագա և «գիտակից» ներկա: Հիմանդրվելով 2023թ.-ին մեր ցանկացել ենք նաև որ ձեզ համար Շոփո պայուսակներով գնումներ կատարելը հիշարժան և նոր փորձառություն լինի: Մենք ցանկանում ենք նաև ստեղծել թիմ և ընդլայնել այն՝ ձեզ բերելով ավելի մեծ և գեղեցիկ տեսականի:
Պայուսակներն արտադրելիս՝ մենք առաջնորդվում ենք որակով: Շոփոներն արտադրում ենք քիչ խմբաքանակով՝ ուշադրություն դարձնելով ամեն մանրուքին և ընտրելով հատուկ նախշեր: Մեր մատակարարները ամերիկյան և լեհական կազմակերպություններ են: